Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 20-րդ հոդվածում.
1) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 5-րդ կետերով նախատեսված դեպքերում, իսկ 6-րդ կետով նախատեսված դեպքում՝ ավագանու անդամի կողմից եռօրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ չվերցնելու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մաս.
«6. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր դիմում ներկայացնելով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ