Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «որոշում (դատական ակտ) կայացնելը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող, այդ թվում՝ օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտերի վերաբերյալ քննվող գործերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածի.
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «է» կետով.
«է) այն դեպքերի, երբ վիճարկվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով կարգավորվող իրավահարաբերություններից բխող` օտարվող կամ օտարված գույքի կամ դրա նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտ.»,
2) 1-ին մասում «Հիմնավորում չի պահանջվում» բառերից հետո լրացնել «սույն մասի «է» կետով նախատեսված դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ