Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 125-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե գրավ ընդունված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա գրավի առարկան փոխարինվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով նախատեսված համարժեք փոխհատուցման գումարով, որը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձի կողմից փոխանցվում է համապատասխանաբար դատարանի կամ դատախազության դեպոզիտ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, իսկ վարույթն իրականացնող մարմինը արգելադրում է դեպոզիտ հանձնված փոխհատուցման գումարը կամ միջոցներ է ձեռնարկում համարժեք այլ գույք արգելադրելու ուղղությամբ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ