Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12) «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքում դրա վերաբերյալ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում ներառված տեղեկությունների տրամադրումը նույն օրենքով սահմանված կարգով նշանակված լիազոր մարմնին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ