Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-120910-09.12.2025-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 243-րդ հոդվածի 1-ին մասում «փոխարենը տրված գույքի» բառերից հետո լրացնել «(հատուցման)» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 288.4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասով սահմանված կարգավորումից բացառություն են կազմում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման դեպքերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ