Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1259-11.02.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ. 1-ԻՆ ՓՈՒԼ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ. 1-ԻՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին եւ սեպտեմբերի 18-ին: Համաձայնագրով Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 70,400,000 եվրո՝ Առդիր 1-ում նկարագրվող ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Համաձայնագրից բխող ծրագրի իրականացումը համապատասխանում է շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների կառավարման հարցերում առկա միջազգային գործընթացների շրջանակում ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը չի հանդիսանում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ջրային կոնվենցիայի եւ դրա արձանագրության կողմ, այդուհանդերձ որպես դիտորդ պարբերաբար մասնակցում է դրա շրջանակներում տեղի ունեցող համաժողովներին եւ այլ գործընթացներին՝ ոլորտի զարգացումներին հետեւելու նպատակով:

Այս առումով Հայաստանի կողմից սեփական ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում իրականացվող եւ նախանշվող ծրագրերը հնարավորություն են տալիս մեր երկիրը լավագույն լույսի ներքո ներկայացնել նմանատիպ միջազգային քննարկումներում՝ ի ցույց դնելով կատարված աշխատանքների արդյունքում ձեռք բերված դրական փորձը եւ օրինակները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման եւ էկոհամակարեգերի պահպանման ոլորտում շարունակական համագործակցություն դոնոր երկրների եւ կազմակերպությունների հետ:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 5-րդ հոդվածով՝ որը սահմանում է.

«5.1 «Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանները բաղկացած են հետեւյալից.

ա) Համաֆինանսավորման համաձայնագիրը կնքվել եւ հանձնվել է եւ կատարվել են դա ուժի մեջ մտնելու կամ Վարկառուի ելքագրումներ կատարելու իրավունքն իրացնելու բոլոր նախապայմանները (բացի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց).

բ) ստեղծվել է Նախագծի Ղեկավար կոմիտե՝ Բանկի համար ընդունելի լիազորություններով եւ կազմով.

գ) Վարկառուի կողմից ստեղծվել է Նախագծի իրականացման խումբ՝ Բանկի համար ընդունելի լիազորություններով եւ կազմով, եւ

դ) Վարկառուի կողմից ընդունվել է Նախագծի գործառնական ձեռնարկ՝ Բանկի համար ընդունելի ձեւով, բովանդակությամբ եւ եղանակով:

5.2 Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման օրվանից հարյուր ութսուն (180) օր հետո է:»

Հաշվի առնելով վերոշարադրյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը: 
  
  
  ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ  ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ. 1-ԻՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ  ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով: 
 
  ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ  
  
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր.
1-ին փուլ » վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

2025թ. սեպտեմբերի 11-ին եւ 18-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության (Վարկատու) եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (Բանկ) միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրի (Համաձայնագիր) համաձայն Բանկը համաձայնում է Վարկառուին տրամադրել վարկ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:
 

ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության եւ Համաշխարհային բանկի միջեւ «Ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ

Ինստիտուցիոնալ կառուցվածք

Ծրագրի արդյունավետ իրագործման համար նախատեսվում է հետեւյալ կառավարման համակարգը՝

Այս ինստիտուցիոնալ կառուցվածքը հնարավորություն կտա ապահովել ծրագրի արդյունավետ կառավարումը եւ միջազգային ֆինանսական կառույցների պահանջներին համապատասխան հաշվետվողականությունը:
 

Հիմնավորում

Պետական գույքի կառավարման կոմիտեի գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն