Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.
2) 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: