Հոդված 1. 2007 թվականի սեպտեմբերի 30-ի «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 111-րդ հոդվածի 4-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում կամ էլեկտրոնային եղանակով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը «ծրարում» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը «ծրարում» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: