Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1263-16.02.2026-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասում «նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «, որոնք երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել  «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»:

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) նախակրթարան՝ 4-6 տարեկանների, իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ 3-6 տարեկան երեխաների ընդգրկմամբ.»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: