Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որը սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ստացել է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունք (հավաստագիր) կամ ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր):»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել «Կրթության մասին» օրենքի 40?1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: