Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12702-24.02.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքը րացնել հետեւյալ բովանդակությամբ 226.1-ին հոդվածով.

«Հոդված 462.1. Սույն օրենսգրքի 461-րդ  հոդվածով կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը

1. Սույն օրենսգրքի 461-րդ  հոդվածի կամ 462-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտման համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը.

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչեւ վարույթը կարճելու մասին որոշում կայացնելը կամ դատական քննության ընթացքում մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կամ որոշում կայացնելու նպատակով առանձին սենյակ հեռանալը, կամավոր ներկայացել է նմուշառմանը կամ կամավոր ենթարկվել է փորձաքննության:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյա

Գրություն