Հոդված 1. Վավերացնել 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյայում ընդունված « Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրության վավերացման նպատակահարմարության մասին
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) Գենետիկական ռեսուրսներին հասանելիության եւ դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը (ընդունվել է 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյա քաղաքում /Ճապոնիա/) միտված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար եւ հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետեւյալ օգուտները.
1. Ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն եւ իրավական պաշտպանություն:
Ըստ արձանագրության 6-րդ հոդվածի (Գենետիկական ռեսուրսներին հասանելիություն)՝ արձանագրությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը սեփական գենետիկական ռեսուրսների նկատմամբ եւ սահմանում է նախնական իրազեկ համաձայնության (Prior Informed Consent, PIC) եւ փոխադարձ համաձայնեցված պայմանների (Mutually Agreed Terms, MAT) սկզբունքները:
Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ՝
- իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից վերահսկելու համար,
- կենսագողության (biopirate) դեմ պայքարելու համար,
- օտարերկրյա սուբյետների հետ (դեղագործական, կոսմետիկ, գյուղատնտեսական եւ այլ ընկերություններ) շահավետ պայմանագրեր կնքելու համար:
2. Տնտեսական օգուտներ:
Արձանագրության 5-րդ հոդվածը (Օգուտների արդար եւ հավասար բաշխում) պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձեւով (տեխնոլոգիաներ, վերապատրաստում, համատեղ հետազոտություններ եւ այլն): Սա թույլ է տալիս՝
- ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում,
- ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առեւտրային օգտագործումից,
- զարգացնել կենսաբանական տնտեսությունը եւ տեղական համայնքների ավանդական գիտելիքները:
3. Տեղական եւ բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն:
Արձանագրության 7-րդ եւ 12-րդ հոդվածները վերաբերում են գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքներին հասանելիությանը եւ այդ գիտելիքները կրող համայնքների իրավունքների պաշտպանությանը: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝
- իրավական ճանաչում եւ պաշտպանություն ապահովել այդ գիտելիքներին,
- ապահովել դրանց ընդգրկումը որոշումների կայացման գործընթացներում,
- ստանալ միջազգային աջակցություն եւ ընդգրկվել համապատասխան ծրագրերում:
4. Միջազգային հեղինակության բարձրացում եւ գլոբալ մեխանիզմներին մասնակցություն:
Արձանագրության կողմ չհանդիսացող պետությունները չեն մասնակցում դրա շրջանակներում որոշումների քննարկման եւ հաստատման գործընթացին:
Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում՝
- լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների եւ ստանդարտների մշակմանը,
- օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ ABS Clearing-House-ից (արձանագրության 14-րդ հոդված),
- ամրապնդել իր դիրքերը որպես պատասխանատու եւ ակտիվ կողմ՝ բնապահպանական միջազգային քաղաքականության շրջանակում:
5. Հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն:
Արձանագրությունը կապված է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) եւ այլ դոնորների գործունեության հետ: Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝
- դառնալ նպատակային հասանելիության եւ օգուտների բաշխման (ABS) մեխանիզմների ստեղծման համար դրամաշնորհների շահառու,
- ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում (NBSAPs) եւ կլիմայական ծրագրերում:
6. Գիտատեխնիկական համագործակցության խթանում:
Արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների եւ գիտելիքի փոխանակման համար, ինչը կենսաբազմազանությամբ հարուստ, սակայն գիտական եւ տեխնիկական ռեսուրսներով սահմանափակ պետությունների համար ունի առանձնահատուկ նշանակություն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է համարվում Կոնվենցիայի Գենետիկական ռեսուրսներին հասանելիության եւ դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը վավերցանելը, ինչը կամրապնդի պետության ինքնիշխանությունը բնապահպանական ռեսուրսների նկատմամբ եւ կստեղծի դրանց օգտագործումից բխող արդար եւ շահավետ փոխհարաբերությունների համար իրավական հիմք, իչպես նաեւ միջազգային ֆինանսական աջակցություն եւ գիտատեխնիկական համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի:
Արձանագրության վավերացման հետ կապված անհրաժեշտ գործողությունները.
Արձանագրության 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ դրա ՀՀ-ի համար ուժի մեջ մտնելը որոշել եւ նշանակել կամ ստեղծել Ազգային համակարգող մարմին եւ Ազգային իրավասու մարմին կամ մարմիններ: Նշված գործառույթները կարող են իրականացվել նաեւ մեկ մարմնի կողմից:
Հոդված 22-ի 3-րդ մասի համաձայն՝ որպես զարգացող երկիր՝ ազգային ներուժը ստեղծելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել կարիքների եւ առաջնահերթությունների ինքնագնահատում՝ դրանց զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական եւ ռեխնիկական աջակցություն ստանալու նպատակով:
Արձանագրության 35-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը վավերացնելուց 2 տարի անց յուրաքանչյուր երկիր ցանկացած պահի իրավունք ունի դադարեցնել իր մասնակցությունը արձանագրությանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Արձանագրության վավերացումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 5-րդ՝ «կենսաբազմազանության պահպանությունը եւ կենսաանվտանգության ապահովումը, կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում» առաջնահերթ ուղղությունից:
Արձանագրության վավերացումը բխում է նաեւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 5-րդ կետի՝ 3-րդ՝ «Բուսական եւ կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառում», 4-րդ՝ «ՀՀ տարածքում հանդիպող արդյունագործական եւ սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների տեսակային կազմի, տարածվածության, քարտեզագրման եւ պաշարների գնահատման աշխատանքների իրականացում» եւ 5-րդ՝ «Լայն կիրառում ունեցող բույսերի /դեղաբույսեր, ուտելի բույսեր/ ուսումնասիրությունների իրականացում հանրապետության տարածքում» միջոցառումներից:
Արձանագրության վավերացումն ուղղակիորեն բխում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ 277-րդ՝ «Կենսաբանական բազմազանությունը» հոդվածի 2-րդ մասի (iii) կետով ստանձնած պարտավորությունից՝ այն է գենետիկական պաշարների հասանելիության ապահովումը եւ դրանց օգտագործումից ստացված օգուտների արդար ու համարժեք բաշխումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ եւ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱԳՈՅԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությանը Հայաստանի Հանրապետության միանալը կարեւորվում է 2026թ. Երեւանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման (COP17) հյուրընկալման եւ համաժողովի նախագահության ստանձման լույսի ներքո: Այն կհանդիսանա լրացուցիչ դրական ուղերձ միջազգային հանրությանը բնապահպանական խնդիրների հասցեագրման հարցում ՀՀ բարձր հանձնառության եւ համապատասխան քայլերի ձեռնարկման պատրաստակամության առնչությամբ:
Արձանագրությանը միանալը նաեւ հնարավորություն կտա Հայաստանին ապահովելու համաժողովի լիարժեք նախագահությունը, քանի որ Արձանագրությանը չմիանալու պարագայում վերջինիս կողմերի հանդիպման նախագահությունը անհրաժեշտ է լինելու փոխանցել արձանագրության կողմ հանդիսացող մեկ այլ երկրի ներկայացուցչի:
Միեւնույն ժամանակ, գենետիկ ռեսուրսների հասանելիության եւ դրանցից ստացված օգուտների արդարացի բաշխման վերաբերյալ արձանագրության դրույթների կիրառումը հնարավորություն կտա Հայաստանին տվյալ ոլորտում համագործակցություն ծավալել տարբեր երկրների եւ դրանցում գործող գիտահետազոտական, դեղագործական եւ այլ կազմակերպությունների հետ՝ նպաստելով ոլորտի վերաբերյալ ՀՀ գիտելիքների, կարողությունների եւ դրանց կիրառմամբ գիտահետազոտական ներուժի զարգացմանը:
Արձանագրությունն ընդունվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 29-ին Նագոյայում, ուժի մեջ է մտել 2014թ. հոկտեմբերի 12-ին: Ներկայումս այն վավերացրել է 142 պետություն, ստորագրել, սակայն դեռեւս չեն վավերացրել 14 պետություն:
Արձանագրության 33-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում կոնվենցիայի Կողմ հանդիսացող պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից հետո իննսուներորդ օրը: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում է արձանագրությունը կամ միանում է դրան վերոնշյալ հիսուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո՝ այդ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը կամ այն օրը, երբ կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար՝ կախված նրանից, թե որն է ավելի ուշ:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ԿԻՑ «ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՕԳՈՒՏՆԵՐԻ ԱՐԴԱՐ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆԱԳՈՅԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը, թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ, սակայն Արձանագրության շրջանակներում նախատեսվում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում:
Արձանագրությունը միտված է Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված նպատակներից՝ գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործմանը, այդ թվում՝ գենետիկական պաշարների պատշաճ հասանելիության իրագործմանը, որոնք դեռեւս կարգավորված չեն ՀՀ օրենսդրությամբ: Նշվածը, մասնավորապես, վերաբերում է Արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 6-րդ հոդվածի 3-րդ մասին, 12-րդ հոդվածին, 15-րդ հոդվածի 1-ին մասին, 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, 22-րդ հոդվածին:
Միաժամանակ Արձանագրության 17-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետը սահմանում է, որ միջազգայնորեն ճանաչված համապատասխանության հավաստագրում (այսուհետ նաեւ՝ հավաստագիր), ի թիվս այլնի, պետք է նշվի այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որին տրվել է նախնական հիմնավորված համաձայնությունը: Նշված դրույթից հետեւում է, որ, եթե նախնական հիմնավորված համաձայնություն ստանալու համար դիմած անձը ֆիզիկական անձ է, ապա հավաստագիրը պարունակելու է անձնական տվյալներ՝ դիմած ֆիզիկական անձին նույնականացնող տվյալներ (օր՝ անուն, ազգանուն եւ այլն):
Արձանագրության 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «iii» ենթակետը սահմանում է, որ Կողմը միջազգայնորեն ճանաչված համապատասխանության հավաստագրերից ստացված տեղեկատվությունը փոխանցում է նախնական հիմնավորված համաձայնություն տրամադրող Կողմին, որից հետեւում է, որ Արձանագրության կողմ հանդիսացող պետությունները, ի դեմս անցակետերի, իրավասու ազգային մարմինների, հավաստագրում ֆիզիկական անձի անձնական տվյալներ նշված լինելու դեպքում՝ միմյանց փոխանցելու են նաեւ անձնական տվյալներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արձանագրության շրջանականերում Կողմերի իրավասու պետական մարմինների միջեւ փոխանակվելու են անձնական տվյալներ:
Ելնելով վերոգրյալից՝ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կետերով եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային կից Գենետիկական պաշարների հասանելիության եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Դ. Խուդաթյան
Տեղեկատվություն
պատասխանատու մարմինների վերաբերյալ
| Պատասխանատու մարմին | ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
Համակատարող մարմիններ |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում