Armenian ARMSCII Armenian
Կ-1279-06.03.2026-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձեւի եւ կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին եւ ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր եւ արտասահմանյան անդամներին եւ հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:».

3) 4-րդ մասի «Ակադեմիայի կանոնադրությունը, ներառյալ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները եւ Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, հաստատում է Կառավարությունը» բառերը փոխարինել «Ակադեմիայի կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է նաեւ կառավարման եւ գործունեության առանձնահատկությունները եւ Ակադեմիայի անդամների ընտրության կարգը» բառերով.

4) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «հոգաբարձուների խորհուրդը՝ Ակադեմիայի» բառերը.

5) 13-րդ մասի «Ակադեմիան» բառից հետո հանել «, որպես հիմնադրամ,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17. Հանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի  տեղակալների եւ դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոններում) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա
65 տարին:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասում «ղեկավարը հանդիսանում» բառերը փոխարինել «աշխատանքը համակարգում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «Բուհի» բառը փոխարինել «Հանրային բուհի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի՝

ա. առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը՝ «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով, «2029-2030» թվերը՝ «2030-2031» թվերով,

բ. երկրորդ նախադասությունը «Մինչեւ սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաեւ առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը, ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների եւ հաստատությունների, հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Մինչեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ,  8-րդ եւ 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչեւ այդ բուհերի ռեկտորների ընտրության  հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով եւ պահանջներով:».

4) 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից» բառերով.

2) 7-րդ մասի «7-րդ մասը պարտադիր չէ» բառերը փոխարինել «7-րդ մասը եւ 28-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետը պարտադիր չեն» բառերով.

3) 8-րդ մասի «եւ ձեւավորում Ակադեմիայի» բառերից հետո հանել «հոգաբարձուների խորհուրդը՝» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: