Հոդված 2.
Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում, ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:»:
Հոդված 3.
Օրենքի 14-րդ հոդվածի`
ա) 9-րդ մասում «միջին խմբի» բառերը փոխարինել «կրտսեր եւ միջին խմբերի» բառերով,
բ) 10-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uահմանված` առանձին մաuնագիտություններով ոuտիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:»:
գ) 10-րդ մասի 6-րդ պարբերությունում «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «4) ատեuտավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման»:
Հոդված 5.
Օրենքի 16-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի 2-րդ պարբերության «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառը.
բ) 2-րդ մասում «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչեւ 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:
Հոդված 7.
Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «գործուղվածը» բառից հետո լրացնել «,եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերը:
Հոդված 8.
Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8-րդ մասով.
«8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»:
Հոդված 9.
Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերը:
Հոդված 10.
Օրենքի 45-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 4-7-րդ կետերով uահմանված տույժերից է, կամ uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 8-րդ կետով կամ 2-րդ մասի 3-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.».
բ) 1-ին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու .» բառերով.
գ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով. «12) մահվան դեպքում:».
դ) 1-ին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
ե) 2-րդ մասում «պաշտոնին նշանակելու» բառերից հետո լրացնել «(ծառայության ընդունելու)» բառերը:
Հոդված 11.
Օենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»:
Հոդված 12.
Օրենքի 55-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասի 2-րդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:»:
բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոuտիկանության ուuումնական հաuտատությունում իրականացվում է նաեւ հեռակա ուuուցում ոuտիկանության կրտuեր, միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մաuնակցում են մինչեւ 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:
Հոդված 13.
Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոuտիկանության բժշկական հաuտատությունում ծառայությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի 44-րդ կետի:
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումները բխում են ՀՀ Սահմանադրության 29-րդ, 83.5-րդ հոդվածներից, ինչպես նաեւ օրենքի մի շարք հոդվածների բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությունից: