Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-865-02.05.2006-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 5-րդ կետում, 42-րդ հոդվածի 1-ին մասում, 43-րդ հոդվածի 8-րդ մասում, 66-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում, ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի`

ա)  9-րդ մասում «միջին խմբի» բառերը փոխարինել «կրտսեր եւ միջին խմբերի» բառերով,

բ) 10-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uահմանված` առանձին մաuնագիտություններով ոuտիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:»:

գ) 10-րդ մասի 6-րդ պարբերությունում «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «4) ատեuտավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի 2-րդ պարբերության «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառը.

բ) 2-րդ մասում «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչեւ 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «գործուղվածը» բառից հետո լրացնել «,եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերը:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8-րդ մասով.

«8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով  նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»:

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերը:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 4-7-րդ կետերով uահմանված տույժերից է, կամ uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 8-րդ կետով կամ 2-րդ մասի 3-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.».

բ) 1-ին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու .» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով. «12) մահվան դեպքում:».

դ) 1-ին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

ե) 2-րդ մասում «պաշտոնին նշանակելու» բառերից հետո լրացնել «(ծառայության ընդունելու)» բառերը:

Հոդված 11.  Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»:

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածի`

 ա) 2-րդ մասի 2-րդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3)  «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:»:

բ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոuտիկանության ուuումնական հաuտատությունում իրականացվում է նաեւ հեռակա ուuուցում ոuտիկանության կրտuեր, միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մաuնակցում են մինչեւ 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:

Հոդված 13. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոuտիկանության բժշկական հաuտատությունում ծառայությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենքներին  (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»:

Հոդված 14.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։