Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «վիճակի նկատմամբ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման եւ իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերացման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկականվկայագրի եւ պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի եւ կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի եւ երկրագործությանպետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման եւ համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերվածնյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից եւ սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված եւ ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում եւ բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի եւ պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: