Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12851-17.03.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 34.1-ին հոդվածի 7-րդ մասում «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով:
 
Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած փրկարարական ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաեւ՝ առաջին անգամ ատեստավորում անցած փրկարարական ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անց է կացվում Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն: