Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1227-24.12.2025,18.03.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 196-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով,

2) 2-րդ մասում «դատախազը» բառից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը հսկող դատախազը կայացնում է քննիչի միջնորդությամբ՝ միջնորդությունը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում կամ իր նախաձեռնությամբ՝ վարույթի նյութերի հիման վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.

«7) վերահսկելի մատակարարումը եւ գնումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով, իսկ վերահսկելի մատակարարումը եւ գնումը՝ բացառապես սույն օրենսգրքի 251.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով՝

«4.1. Սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել՝

1) այն ֆիզիկական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.

2) մեղադրյալի նկատմամբ.

3) այն իրավաբանական անձի նկատմամբ, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որեւէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:»:

2) 5-րդ մասում «1-5-րդ» բառերից հետո լրացնել «եւ 7-րդ» բառերը:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 251.1-ին հոդվածով.

«Հոդված 251.1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է՝ ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով:

2. Սույն հոդվածով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ, 393-րդ, 394-րդ եւ 405-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: