Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 344-րդ հոդվածի 1-ին մասում «եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաեւ հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը,
2) 3-րդ մասում՝
ա. հանել «, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: