Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 7-րդ մասը «ստորաբաժանման ղեկավարին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասում «եւ հարկային մարմին ներկայացված տեղեկությունների» բառերը փոխարինել «կամ տեղեկությունների, ինչպես նաեւ հարկային մարմնին հայտնի դարձած այլ տեղեկությունների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 349.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «հաստատապես հայտնի» բառերը.
2) 3-րդ մասում՝
ա. «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,
բ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե. սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը լրանալու տարին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա:
3.2. Յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում լրանում է հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: