Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12891-23.03.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, կամ իրար հաջորդող երկու  հարկային տարիների ընթացքում 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: