Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են սնանկության գործերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Սնանկության գործերի շրջանակում առանձին քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է սնանկության կառավարիչը, եթե օրենքով նախատեսված չէ, որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված անձը կարող է հանդես գալ ինքնուրույն:»:
Հոդված 5. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաեւ գնումների» բառերը փոխարինել «Գնումների» բառով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ