Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սնանկության կառավարչի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գույքը սնանկության վարույթում իրացնելու նպատակով հանվում է արգելանքից, եթե այն չի հանդիսանում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ ենթակետերով նախատեսված գույք:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: