Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-867-03.05.2006-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ղեկավարվելով Սահմանադրության 73 եւ ԱԺ կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը հստակեցնելու, տարաբնույթ մեկնաբանությունները կանխելու, ցեղասպանությունը դատապարտելու եւ հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ միասնական դիրքորոշում որդեգրելու նպատակով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով /այսուհետ Հանձնաժողով/:

2. Հանձնաժողովի արջեւ դնել հետեւյալ խնդիրները

-
ուսումնասիրել հայոց ցեղասպանությանն առնչվող կարեւորագույն փաստաթղթերը:

-
ներկայացնել «հայոց ցեղասպանություն» հասկացության հստակ ձեւակերպումը:

-
ճշտել հայոց ցեղասպանության ժամանակագրությունը` հիմնված 19, 20 դարերի եւ 21 դարասկզբի իրադարձությունների եւ փաստերի վրա:

-
գնահատական տալ պատմական տարբեր ժամանակաշրջաններում Թուրքիայի կողմից կազմակերպած եւ իրականացված, ինչպես նաեւ Թուրքիայի աջակցությամբ իրականացված ցեղասպանության դեպքերին` շեշտելու դրանց շարունակական բնույթը եւ հայերի բնաջնջման հստակ միտումը:

-
դատապարտել հայոց ցեղասպանության ացյալի եւ ներկայիս բոլոր դրսեւորումները:

-
ձեւակերպել հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայոց ցեղասպանության ճանաչման պահանջները` ներառյալ նութական, ֆինանսական եւ բարոյական փխհատուցման խնդիրները:

-
վերոհիշյալ հացերի վերաբերյալ մշակել միասնական դիրքորոշում` այն ներկայացնելու տեղական եւ միջազգային նշանակության հանդիպումների եւ այլ միջոցառումների ժամանակ:

-
իր գործնեության արդյունքում համապատասխան օրենսդրական եւ այլ բնույթի առաջարկություններ ԱԺ ներկայացնելը:

3. Հանձնաժողովն իրականցնում է ուսումնասիրություններ` այդ թվում պետական եւ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ միասին` այդ ուսումնասիրությունների վերաբերյալ կազմելով համապատասխան արձանագրություններ

4. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին /կազմակերպություններին/, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն:

5.
Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:

6.
Հանձնաժողովը ստեղծել հետեւյալ կազմով` մեկական պատգամավոր խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից:

7.
Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:

8.
Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները` ԱԺ նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:

9.
Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ:

10.
Հանձնաժողովի նիստն իրավազոր է , եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

11.
ԱԺ աշխատակազմը ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը:

12.
Ազգային Ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ:

13.
Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային Ժողովին զեկուցում է իր ստեղծումից 6 ամսվա ընթացքում: Մինչեւ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում եւ արտերկրում հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման պահանջի օբյեկտիվ, հիմնավոր եւ միասնական դիրքորոշման որդեգրման պահանջով:

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանի կողմից: