Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1296-27.03.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 47-րդ կետը «թարգմանչին,» բառից հետո լրացնել «հոգեբանին,» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

«2.1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասը «Փորձագետին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «թարգմանիչին» բառից հետո լրացնել «,հոգեբանին» բառով:

2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել  «կամ հոգեբանը» բառերով:

3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով:

4) 2-րդ մասը «թարգմանիչ» բառից հետո լրացնել «,հոգեբան» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով.

 «2.1. Գրավատուի դիմումի եւ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ գումարով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝

«3) միջնորդությունը մասնակի բավարարելու եւ գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հաստատելու մասին»:

Հոդված 8. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 2.2.-ին մասով.

«2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:

Հոդված 9. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով.

 «1.1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի հունիսի 30-ին ընդունվել եւ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժ մեջ է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք), որում առկա բազմաթիվ նորամուծությունները եւ համալիր կարգավորումները կոչված են լուծել ոլորտում կուտակված վարութային խնդիրները, բարձրացնել ենթադրյալ հանցանքների քննության ընթացակարգի որակը, ապահովել քրեական վարույթի իրականացման առավել արդյունավետ կարգի կիրառումը՝ այն զուգորդելով անձի իրավունքների եւ ազատությունների ուժեղացված պաշտպանության հետ: Միաժամանակ, սակայն, Օրենսգրքի եռամյա կիրառության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք պահանջում են օրենսդրական հստակեցումներ եւ լրացումներ:

Հիշյալ խնդիրների վերհանման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքներով շահագրգիռ մարմիններից ստացվել են քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական նոր օրենսգրքերի կիրառման ընթացքում գործնականում առավել հաճախ ծագած խնդիրները, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:

Մասնավորապես,

«Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) միջնորդությունը մերժելու եւ գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին.

2) միջնորդությունը բավարարելու եւ գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին»:

Մեջբերված նորմի ուսումնասիրությունից երեւում է, որ օրենսդիրը չի նախատեսել գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու հնարավորություն: Մինչդեռ, անձի՝ մեկից ավելի գույքերի արգելադրման վերաբերյալ որոշման իրավաչափության ստուգման ընթացքում դատարանը, ներկայացված նյութերի ուսումնասիրության հիման վրա գալով եզրահանգման առ այն, որ ներկայացված գույքերից միայն մի քանիսի մասով է որոշումն իրավաչափ՝ չի կարող այն բավարարել մասնակի: Նման պայմաններում միջնորդությունը մերժելու դեպքում քննիչը պետք է ներկայացնի նույնաբովանդակ  նոր միջնորդություն: Շրջապտույտից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորություն:

«Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ կարճելով վարույթը»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա»:

Վերոշարադրյալ նորմից բխում է, որ բացառիկ վերանայման պարագայում օրենսդիրը չի նախատեսել դատական ակտը փոփոխելու հնարավորություն: Մինչդեռ, օրինակ, Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1.-ին կետով նախատեսված հիմնարար խախտման հիմքի առկայության պարագայում ?մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել? արդարադատության արդյունավետության ապահովման տեսանկյունից միանգամաjն իրավաչափ կարող է լինել դատական ակտի փոփոխումը, այլ ոչ թե վարույթը նոր քննության փոխանցելը, ուստի նշված խնդիրը կարգավորելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածում եւ սահմանել, որ օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով դատարանը իրավասու է փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող փոխություններով եւ լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները: Հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ գումարով փոխարինելու, գույքի արգելադրման որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելու հնարավորություն, հստակեցվում են նաեւ բացառիկ վերանայման վարույթով որոշ լիազորություններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն