Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12991-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի անվճարունակության, սնանկության եւ լուծարման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների (այսուհետ` սույն օրենքի կիրառման իմաստով ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններ, իսկ այն դեպքում, երբ օրենքի կարգավորումները միաժամանակ վերաբերում են բանկերին եւ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններին՝ ֆինանսական կազմակերպություններ) անվճարունակության, սնանկության եւ լուծարման կարգն ու պայմանները, անվճարունակության եւ սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները:

2. Ֆինանսական կազմակերպությունների անվճարունակության եւ սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 1.1-րդ հոդվածով.

«Հոդված 1.1.  Բանկի անվճարունակությունը եւ սնանկությունը

1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե.

1) բանկը ձախողվել կամ հավանական է, որ կձախողվի «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, եւ

2) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, եւ

3) չի հաստատվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքի առկայությունը, եւ

4) չի ապահովվել «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը, կամ

5) առկա է «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը:

2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

3. Կենտրոնական բանկը բանկին սույն հոդվածի հիման վրա անվճարունակ ճանաչելու դեպքում դիմում է դատարան բանկին սնանկ ճանաչելու հայցով:

4. Բանկի սնանկությունը` բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքերում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով:

5. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաեւ բանկին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը

1. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը համարվում է անվճարունակ, եթե`

5) սույն օրենքի 41 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ

6) ի վիճակի չէ բավարարել պարտատերերի օրինական պահանջները, կամ

7) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ստանձնած պարտավորությունները գերազանցում են ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ակտիվները:

2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`

ա) նշանակել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաեւ ադմինիստրացիա) ղեկավար.

բ) ոչ բանկ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:

4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

5. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ, 41 -րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների վերնագրում եւ(կամ) հոդվածների ամբողջ տեքստում «բանկ» բառերը դրանց համապատասխան հոլովվաձեւերով փոխարինել «ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովվաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 4-րդ եւ 16.1 հոդվածների ամբողջ տեքստում «բանկ» բառերը դրանց համապատասխան հոլովվաձեւերով փոխարինել «ֆինանսական կազմակերպության» բառերով:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունից հանել «բանկի» բառը:

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի.

1. 1-ին մասից հանել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը:

2.  5-րդ մասից՝

1) հանել ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում),» բառերը,

2) հանել «բանկային եւ» բառերը:

3. 7-րդ մասի «բ» ենթակետում «բանկային համակարգի» բառերը փոխարինել «ֆինանսական համակարգի» բառերով:

4. 7-րդ մասի «գ» ենթակետից հանել «եւ (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը» բառերը:

5. 7-րդ մասի «դ» ենթակետից հանել «կամ վարկային կազմակերպության» բառերը:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի.

1. «ժբ» ենթակետից հանել «բանկի ավանդային, ինչպես նաեւ բանկային կամ» բառերը:

2. «ժբ» ենթակետի «վարկային» բառը փոխարինել «ոչ բանկ ֆինանսական» բառերով:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «բանկային» բառը:

Հոդված 12. Օրենքի Գլուխ 3-ի վերանագրում «ԲԱՆԿԻ» բառը փոխարինել «ՈՉ ԲԱՆԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը դուրս է գալիս տվյալ ֆինանսական կազմակերպության համար օրենսդրությամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից:»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

Հոդված 16. Օրենքի 23.5-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում» բառերով:

Հոդված 17. Օրենքի Գլուխ 4-ի վերնագրից հանել «ԲԱՆԿԻ» բառը:

Հոդված 18. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Սնանկության վարույթի հարուցման հիմքերը

1. Բանկի սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում սույն օրենքի 1.1-րդ հոդվածով սահմանված դեպքում:

2. Ոչ բանկ ֆինանսական կազմակերպության սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում, եթե`

ա) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը, կամ

բ) ադմինիստրացիայի գործունեության ընթացքում Կենտրոնական բանկին ակնհայտ է դառնում, որ ոչ բանկ ֆինանսական կազմակերպոթյանը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության միջոցների առավել մեծ քանակ, քան ադմինիստրացիայի գործունեությունը շարունակելիս, կամ չի հաջողվում վերականգնել ոչ բանկ ֆինանսական կազմակերպության կայուն վճարունակությունը:»:

Հոդված 19. Օրենքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածների վերնագրից հանել «բանկի» բառը, իսկ հոդվածների ամբողջ տեքստերում «բանկ» բառերը դրանց համապատասխան հոլովվաձեւերով փոխարինել «ֆինանսական կազմակերպություն» բառերով:

Հոդված 20. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 26-րդ հոդվածի 3-րդ մասի, 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 29-րդ հոդվածի 3-րդ մասի ամբողջ տեքստից հանել «բանկային» բառերը:

Հոդված 21. Օրենքի Գլուխ 5-ի վերնագրում «ԲԱՆԿԻ» բառը փոխարինել «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով:

Հոդված 22. Օրենքի 30-րդ, 31-րդ (բացառությամբ 31-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ նախադասությունների), 32-րդ, 33-րդ, 34-րդ, 34.1-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ հոդվածների վերնագրում եւ հոդվածների ամբողջ տեքստում «բանկ» բառերը դրանց համապատասխան հոլովվաձեւերով փոխարինել «ֆինանսական կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովվաձեւերով:

Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածի

1) 6-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» իսկ 7-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում» բառերով:»:

2) 9-րդ մասը «լուծարվող բանկ» բառերից հետո լրացնել ««լուծարվող վարկային կազմակերպություն», «լուծարվող ներդրումային ընկերություն», «լուծարվող կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ», «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ», «լուծարվող ապահովագրական ընկերություն»» բառերով:

Հոդված 24. Օրենքի 31-րդ հոդվածի 1.1-րդ մասի 7-րդ կետը «առաջինից» բառից առաջ լրացնել «յոթերորդ՝» բառով:

Հոդված 25. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմնագրությամբ.

«2. Ֆինանսական կազմակերպության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետեւյալ հերթականությամբ`

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում, ինչպես նաեւ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձի լիազորությունների իրականացման համար ծախսերը եւ բանկի վերակառուցման գործընթացի շրջանակներում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.

բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք ֆինանսական կազմակերպությանը վարկ, փոխառություն են տրամադրել ադմինիստրացիա նշանակվելուց հետո կամ, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած պահանջները` բացառությամբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջների եւ պարտատիրոջ եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.

գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները եւ բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչեւ 16 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, եւ դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ.

դ) չորրորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.

ե) հինգերորդ ֆինանսական կազմակերպության այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների եւ բանկային հաշիվների մնացորդների.

զ) վեցերորդ` պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

է) յոթերորդ՝ ութերորդ եւ իններորդ հերթերում չներառված ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձեւավորված պահանջները.

ը) ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձեւավորված պահանջները.

թ) իններորդ՝ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունները.

ժ) տասերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.

ժա) տասնմեկերորդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:

Սույն կետով սահմանված` ֆինանսական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ», «ե», «է», «ը» եւ «թ» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում ֆինանսական կազմակերպության մասնակիցները եւ ֆինանսական կազմակերպության հետ կապված անձինք, որոնց նկատմամբ ֆինանսական կազմակերպությունները պարտավորությունները բավարարվում են «ժա» ենթակետով սահմանված հերթում:

Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 16 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում, տվյալ անձի` մինչեւ 16 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «Ֆիզիակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Օրենքի հիման վրա տրամադրված միջոցների չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որում տվյալ ավանդատուն (պարտատերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը):

Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաեւ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի եւ Վերակառուցման հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:

Միեւնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների:

Միեւնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը:»

Հոդված 26. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը «առաջնահերթությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ՝ սույն հոդվածի 2-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահաջների» բառերով:

Հոդված 27. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «գրանցումների» բառից առաջ լրացնել «համապատասխան» բառով:

Հոդված 28. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն