Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12992-31.03.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «վերակազմավորման,» բառից հետո լրացնել «վերակառուցման,» բառը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «գ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ1»-ին կետով.

«գ1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացնում է բանկերի վերակառուցում.»:

Հոդված 3. Օրենքի 7.1-րդ հոդվածի 7-րդ մասը «սնանկ,» բառից հետո լրացնել «ձախողված կամ հնարավոր ձախողվող,» բառով, իսկ «վերակազմակերպում,» բառից հետո լրացնել «վերակառուցում,» բառով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին»» բառերով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «ժէ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժէ1» կետով.

 «ժէ1. իրականացնում է բանկերի վերակառուցման համար օրենքով սահմանված լիազորություններ, ընդունում է բանկերի վերակառուցման հետ կապված օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:

Հոդված 6. Օրենքի 391-րդ հոդվածի 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 3910-րդ հոդվածի 1-ին մասում «եթե առկա չեն «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը» բառերը փոխարինել «եթե առկա չեն «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված անվճարունակության կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմքերը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «չի կարող կասեցվել» բառերից հետո լրացնել «, դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից եւ ենթակա են անհապաղ կատարման» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: