ՀՈԴՎԱԾ 1.
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) հավելված 2-ի Հայաստանի Հանրապետության համայնքների եւ բնակավայրերի ցանկի 2.1.բաժնի 5., 9., 13., 16., 19., 25., 26., 34., 37., 62., 67., 72., 77., 94.,104., 115. կետերը, 2.3 բաժնի 43., 88. կետերը, 2.4.բաժնի 10., 27.,36., 58 կետերը, 2.5. բաժնի 26. կետը, 2.6.բաժնի 45., 58. կետերը, 2.7. բաժնի 12., 22., 33., 65., 84., 95. կետերը, 2.8. բաժնի 9., 24., 26., 32., 38., 42., 60., 66., 76., 82., 83., 92., 94., 106., կետերը եւ 2.10. բաժնի 30., 62.,կետերը համապատասխանաբար շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
ՀՈԴՎԱԾ 2. 2.10 Տավուշի մարզի բաժնում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետ՝
ՀՈԴՎԱԾ 3. 1. Օրենքի հավելված 2-ի Արագածոտնի մարզի 43-րդ տողը, Տավուշի մարզի 12-րդ տողը եւ Սյունիքի մարզի 59-րդ տողը ուժը կորցրած ճանաչել։ 2. Սյունիքի մարզի Վերին Գիրաթաղ համայնքն ընդգրկել Լեռնաձորի համայնքում որպես գյուղական բնակավայր, Փիրլու (Վերին Գեղավանք) եւ Քյուրուտ (Քուրուտ) համայնքները ընդգրկել Գեղիի համայնքում՝ որպես գյուղական բնակավայրեր եւ այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել հավելված 2-ի Սյունիքի մարզի 93-րդ, 107-րդ եւ 112-րդ տողերը։ ՀՈԴՎԱԾ 4.
Սույն օրենքը գործողության մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը համակարգող նախարարի 2006թվականի փետրվարի 01-ի N 012-545 հանձնարարականի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման եւ անվանափոխման մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, օտարամուտ, անբարեհունչ եւ կրկնվող անվանումները վերացնելու նպատակով։ Անվանափոխումները կատարվել են հիմք ընդունելով հայ պատմագիրների աշխատությունները եւ նորագույն ուսումնասիրությունները։ Անվանափոխումների վերաբերյալ առաջարկությունները քննարկվել են համայնքների ավագանիների եւ մարզպետարանների կողմից։ Շատ համայնքներ ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնք հանձնաժողովում քննարկվելուց հետո հիմնականում ընդունվել են (կցվում են մասնագիտական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները)։ Ստորեւ ներկայացվում է անվանափոխումների հիմնավորումները՝ Արագածոտնի մարզում՝ Ագարակ գյուղը որպես կրկնվող անուն անվանափոխել պատմական անվանումով՝ Ագարակավան; Արագած գյուղը որպես կրկնվող անուն անվանափոխել գործնականում օգտագործվող տարբերակով՝ Արագածավան; Ամրե թազա գյուղը որպես օտարամուտ բնակիչների առաջարկությամբ անվանափոխել՝ Սադունց; Արեգ գյուղը տեղաբնակների ցանկությամբ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը հավերժացնելու նպատակով անվանափոխել Թաթուլ; Ավթոնա գյուղը որպես օտարամուտ անվանակոչել մոտակայքում գտնվող տեղանքի անվամբ՝ Մեծաձոր; Բայսզ գյուղը անվանափոխել գործող անվան հայեցի թարգմանությամբ՝ Օթեւան; Բարոժ գյուղը անվանափոխել գործող անվան հայեցի թարգմանությամբ՝ Արեւուտ; Գյալթո գյուղը անվանափոխել վերականգնելով պատմական անվանումը՝ Կանչ; վերականգնել Դերեկ գյուղի պատմական անվանումը՝ Ճարճակիս; Ղաբաղթափա գյուղը վերանվանել նախկին անվան իմաստի հայեցի ձեւով՝ Դդմասար; Մուլքի գյուղը անվանափոխել գործող անվան հայեցի թարգմանությամբ՝ Կայք; Հակկո գյուղը անվանակոչել հայեցի Հակո անվամբ; Նորաշեն կրկնվող գյուղը անվանափոխել Շողակն՝ տեղանքում գտնվող բազմաթիվ աղբյուրների կապակցությամբ; Սանգյար օտարամուտ գյուղը անվանափոխել մոտակայքում գտնվող աղբյուրների հետ կապված անվամբ՝ Կանիաշիր (քրդերենից` Կաթնաղբյուր; Վերին Սասունաշեն անվան մեջ վերացնել անճշտությունը՝ Վերին Սասնաշեն; Օրթաճյա գյուղը անվանափոխել գործող անվան հայեցի թարգմանությամբ՝ Միջնատուն: Արմավիրի մարզում Ժդանով գյուղը տեղաբնակների ցանկությամբ վերանվանել նախկին անվամբ՝ Մայիսյան; Սովետական գյուղը վերանվանել տեղաբնակների նախնիների ծննդավայրի անունով՝ Ալաշկերտ: Գեղարքունիքի մարզում Աղյուղուշ գյուղը անվանափոխել Զառիվեր, համաձայն տեղանքի բնական պայմանների; Թազագյուղը անվանափոխել տեղանքի բնական պայմաններին համահունչ անվամբ՝ Ծովասար; Վերականգնվում է Յանըղ գյուղի պատմական անվանումը՝ Նշխարք; Ջիվիխլու օտարամուտ գյուղը վերանվանել բնական /բուսածածկի/ պայմաններին համապատասխանող անվամբ՝ Ճապկուտ: Լոռու մարզում Գազանաբուծական պետ.տնտոսություն անբարեհունչ գյուղի անվանումը անվանափոխել տեղանքի բնական պայմաններին համապատասխան՝ Անտառաշեն: Կոտայքի մարզի օտարամուտ Կորչլու գյուղը անվանափոխել Գոռգոչ՝ վերականգնելով պատմական անվանումը; Ռադիոկայանին կից անբարեհունչ գյուղը անվանափոխել մոտակա վանքի անունով՝ Գետարգել: Շիրակի մարզում Անի կայարանին կից գյուղի անբարեհունչ անվանումը անվանափոխել մոտակա գյուղի անվամբ եւ ծագումով՝ Անիավան; Գյուլլիբուլաղ օտարամուտ գյուղը անվանափոխել Բյուրակն՝ կապված տեղանքում գտնվող բազում աղբյուրների հետ; վերականգնել օտարամուտ Խարկով գյուղի պատմական՝ Նորշեն անվանումը; Մայիսյան կայարանին կից գյուղի անբարեհունչ անվանումը անվանափոխել Հացիկավան՝ մոտակա գյուղի անվամբ եւ ծագումով; Ախուրյանի տարածաշրջանում գտնվող Մուսայելյան գյուղը անվանափոխել տեղաբնակների նախնիներ գաղթած գավառի անունով՝ Բասեն; Ջաջուռ կայարանին կից գյուղի անբարեհունչ անվանումը անվանափոխել մոտակա գյուղի անվամբ եւ ծագումով՝ Ջաջուռավան: Սյունիքի մարզի Ալդարա օտարամուտ գյուղը անվանափոխել Ալվանք անվամբ; Արզնակ գյուղի անվան տպագրական սխալները ուղղել վերականգնելով ճիշտ գրելաձեւը՝ Սզնակ; Բռուն գյուղը անվանափոխել Ակներ՝ կապված գյուղի մոտ գտնվող բազմաթիվ աղբյուրների հետ; վերականգնել Դովրուս գյուղի պատմական Տավրուս անվանումը; վերականգնել Խալաջ գյուղի պատմական Աճանան անվանումը; վերականգնել Հաջաթին գյուղի պատմական Ոչեթի անվանումը; Ղզլջուղ գյուղի օտարամուտ անվանումը անվանափոխել հարեւանությամբ գտնվող լեռնագագաթի անունով; վերականգնել Ղուրդղուլլաղ գյուղի պատմական Վանանդ անվանումը; վերականգնել Մարալզամի գյուղի պատմական Թխկուտ անվանումը; Ներքին Գյոդակլու գյուղի օտարամուտ անվանումը անվանափոխել գտնվելու վայրի՝ պատմական Բարգուշատ գավառակի անվանումով; Նյուվադի գյուղի օտարամուտ անվանումը տեղանքում գտնվող բազմաթիվ նռենիների կապակցությամբ անվանափոխել՝ Նռնաձոր; Չայքենդ գյուղի օտարամուտ անվանումը անվանափոխել գործող անվան հայեցի թարգմանությամբ՝ Գետիշեն; Սոֆլու գյուղի օտարամուտ անվանումը անվանափոխել Հայ ռազմի մեծ գործչի անունով՝ Նժդեհ; վերականգնել Վերին Գյոդակլու գյուղի պատմական Վարդավանք անվանումը; Փայահան գյուղը ,,Աստղաբերդ հայրենակցական միության առաջարկությամբ անվանափոխել Նոր Աստղաբերդ; Փայտամշակման գործարանին կից անբարեհունչ գյուղը տեղանքի բնական պայմաններին համապատասխան անվանափոխել Ջորակ; Փիրլու գյուղի օտարամուտ անվանումը պատմական Գեղավանքի նկատմամբ բարձր դիրք ունենալու պատճառով անվանակոչել Վերին Գեղավանք; վերականգնել Քիրս գյուղի պատմական Կիցք անվանումը; վերականգնել Քյուրուտ գյուղի պատմական Քարուտ անվանումը: Տավուշի մարզում վերականգնել Թովուզ գյուղի պատմական Տավուշ անվանումը; Վերին Քյորփլու գյուղի օտարամուտ անվանումը գյուղի բնակիչների /գաղթած զորավարներով հայտնի նախկին Չարդախլու գյուղից/ առաջարկությամբ անվանափոխել Զորական: Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տեղ գտած անճշտությունները վերացնելու նպատակով (Արագածոտնի Երրորդ սովխոզ եւ Սյունիքի մարզի Ղարատղա նախկինում անվանափոխված համայնքները կրկնվում են համապատասխանաբար` Նոր Եդեսիա եւ Վանեք անվանումների հետ)։ Սյունիքի մարզի 3 համայնքները (Վերին Գիրաթաղ, Փիռլու եւ Քյուրուտ) եւ դրանցում ընդգրկված 5 բնակավայրերը (Վերին Գիրաթաղ, Ներքին Գիրաթաղ, Փիռլու, Քյուրուտ եւ Քիրս) բնակչության սակավաթիվ լինելու եւ տեղական ինքնակառավարման մարմինների բացակայության պատճառով, համապատասխանաբար միացվում են՝ Փիռլուն եւ Քյուրուտը՝ Գեղիի համայնքին, իսկ Վերին Գիրաթաղը՝ Լեռնաձոր համայնքին։ Բացի այդ, Տավուշի մարզի Այրում համայնքը (բնակավայրը) գործնականում հանդիսանում է քաղաքային բնակավայր համապատասխան ենթակառուցվածքներով եւ զուրկ է գյուղական համայնքներին բնորոշ՝ գյուղատնտեսական նշանակության հողերից եւ հաշվի առնելով ինչպես համայնքի բնակչության ցանկությունը, այնպես էլ շահագրգիռ պետական մարմինների դրական կարծիքը, առաջարկվում է Այրումին տալ քաղաքային համայնքի կարգավիճակ։ Փաստաթուղթը մշակվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: |