Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12993-31.03.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում՝ բացառությամբ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասության «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը.

1) 2-րդ մասում ««Բանկերի, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»,» բառերից հետո լրացնել ««Բանկերի վերակառուցման մասին»,» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վերակառուցվող բանկի, կամուրջ բանկի եւ դրանց գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը «բացում են կուտակային հաշիվ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պարտավորությունները՝ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի փոխարկման դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությունում ««Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»» բառերը փոխարինել «Բանկերի վերակառուցման մասին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 37.1-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «գ» կետում, «(շեմերը):» բառից հետո լրացնել «, կամ» բառը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «դ» կետով.

«դ) «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքում:»:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.

«ժբ) ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների նվազագույն սահմանաչափի նորմատիվ:»:

3)  2-րդ մասը «հիմնական տնտեսական նորմատիվի» բառերից հետո լրացնել «, սույն հոդվածի 1-ին մասի «ժբ» ենթակետով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ «զ» ենթակետով.

«զ) «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում:»:

Հոդված 8. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում», իսկ 4-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում» բառերով:

Հոդված 9. Օրենքի 751-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետեւյալ հերթականությամբ՝

առաջին հերթին՝ լուծարային հանձնաժողովի անդամների կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը, ինչպես նաեւ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձը, լիազորությունների իրականացման համար ծախսերը եւ բանկի վերակառուցման գործընթացի շրջանակներում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.

երկրորդ հերթին՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները եւ բանկային հաշիվներին առկա մնացորդները: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, եւ դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

երրորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման մասին որոշումը կայացնելուց հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.

չորրորդ հերթին՝ հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ եւ իններորդ հերթերում չընդգրկված՝ բանկի այլ պարտավորությունները.

հինգերորդ հերթին՝ վեցերորդ եւ յոթերորդ հերթերում չներառված ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձեւավորված պահանջները.

վեցերորդ հերթին՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի եւ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձեւավորված պահանջները.

յոթերորդ՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների արդյունքում ձեւավորված  պահանջները.

ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ  Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտի համաձայն բանկի ընդհանուր կապիտալի կազմում ներառվող պարտավորությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.

իններոդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:

Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ եւ հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները եւ բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են վեցերրորդ հերթին:

Միեւնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ ութերրորդ սահմանված հերթում ընդգրկված պահանջների:

Միեւնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:»

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վերակառուցման կարգն ու պայմանները:

- Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» 9-րդ գլխի 21-րդ հոդվածի կարգավորումներով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությամբ պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է տրամադրել պետական արտակարգ աջակցություն Վերակառուցման հիմնադրամին՝ բյուջետային երաշխիքի տեսքով՝ նշված հոդվածով սահմանվող պայմանների միաժամանակյա առկայության դեպքում:

2. ««Հայաստանի հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է նոր դրույթ, համաձայն որի բյուջետային երաշխիքի տրամադրման համար սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝ երաշխիքը տրամադրվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքով սահմանված՝ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված՝ վերակառուցման հիմնադրամին՝ օրենքով սահմանված դեպքերում:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ այն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների առանձնահատկությունից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների փոփոխության:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն