Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մասին» 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն օրենքի 2-րդ հոդվածում.
1. 1-ին մասը «օրենքով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
««Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վարկային կազմակերպության որոշ առանձնահատկություններ սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով:»:
2. 2-րդ մասում «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: