Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-12998-31.03.2026-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, բացառությամբ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով նախատեսված դեպքերի:»

Հոդված 2. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասում «բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «բացառությամբ ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» եւ «Բանկերի վերակառուցման մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1) կետով.

«7.1) բանկը օրենքով սահմանված կարգով վերակառուցվում է.»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: