Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 4.1-րդ մասով.
«4.1. Վերակառուցման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիս կառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Վերակառուցման հիմնադրամի վրա, եթե «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: