Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի «Երաշխիքային ֆոնդը» բառերից հետո լրացնել «եւ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի հիման վրա ստեղծված Վերակառուցման հիմնադրամը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»» բառերը փոխարինել «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: