Հոդված 2. Օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասում եւ 18-րդ հոդվածի 1-ին մասում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «եւ 24-րդ հոդվածի 3-րդ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «աշխատանքից» բառից հետո լրացնել «(սույն կետով նախատեսված սահմանափակումը չի արգելում համայնքային ծառայողին դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն)» բառերով:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի» բառերը փոխարինել «եւ 24-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված համայնքային ծառայողների վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում: