Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13043-03.04.2026-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասում «, հայերենին տիրապետելու եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «եւ հայերենին տիրապետելու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված հարկային ծառայողների վրա: