Armenian ARMSCII Armenian
Կ-13045-03.04.2026-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ դիվանագիտական ծառայության պաշտոնում մինչեւ երեք տարի ժամկետով պաշտոնավարող դիվանագետների վրա: