Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձին դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասից հանել ««բ»,» տառը եւ կետադրական նշանը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Եթե մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ պայմանագիրը տարիքով պայմանավորված կնքվել է հինգ տարուց պակաս ժամկետով՝ ժամկետը պայմանավորելով պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի 65 տարին լրանալու փաստով, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի եւ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված տվյալ անձի համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարին լրանալը պակասող ժամկետով:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ եռամսյա ժամկետում: