Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13071-06.04.2026-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հիփոթեքի» բառից հետո լրացնել «հետադարձ հիփոթեքի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում լրացնել նոր 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«8. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրից բխող գրավի իրավունքի նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հետադարձ հիփոթեքի դադարման պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272.6-րդ հոդվածով նախատեսված դադարման հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածում լրացնել նոր 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգով ամուսինների համատեղ դիմումի հիման վրա ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը կարող է գրանցվել նաեւ որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն