Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի օտարումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հետադարձ հիփոթեքի պայմանագրի համաձայն բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչեւ այդ պատկանող այն անշարժ գույքի օտարումը, որը այդ նույն հետադարձ հիփոթեքի պայմանագրի համաձայն ծանրաբեռնված էր հետադարձ հիփոթեքով: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան (հետադարձ հիփոթեքով ծանրաբեռնված անշարժ գույքը) մինչեւ բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի (հետադարձ հիփոթեքով ծանրաբեռնված անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,»:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 19.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«19.1) Հետադարձ հիփոթեքի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում