Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13152-07.04.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեմտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.
 
«7.16 Էներգիայի պահեստավորման համար,  այդ թվում՝
7.16.1 Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.16.2 էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝
7.16.2.1 մինչեւ 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.16.2.2 15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
7.16.2.3 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: