Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ոչ հրապարակային ֆոնդը կարող է ունենալ ոչ ավելի, քան 99 մասնակից: Մասնակիցների թիվը 99-ից անցնելու դեպքում ոչ հրապարակային ֆոնդը պարտավոր է 90 օրացուցային օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով վերագրանցվել որպես հրապարակային ֆոնդ կամ համապատասխանաբար կրճատել իր մասնակիցների թիվը: Սույն մասով սահմանված՝ որպես հրապարակային ֆոնդ վերագրանցվելու կամ մասնակիցների թիվը կրճատելու պահանջը չկատարման դեպքում ոչ հրապարակային ֆոնդը ենթակա է դատական կարգով լուծարման:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: