Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «ոստիկանությունը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Իր լիազորություններն իրականացնելիս սույն օրենքի իմաստով հետախուզվող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում՝ ոստիկանությունն իրավասու է իրականացնելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված գործողությունները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Ծառայությանը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ