Armenian ARMSCII Armenian
Կ-12854-15.04.2026-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «ոստիկանությունը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իր լիազորություններն իրականացնելիս սույն օրենքի իմաստով հետախուզվող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված գործողությունները՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Ծառայությանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: