Հոդված 1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետում «պապը,» բառից հետո լրացնել «թոռը,» բառը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության մեջ «Նախազգուշացումը կիրառվում է» բառերը փոխարինել «Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում եւ կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը» բառերով եւ երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Անհետաձգելի միջամտության որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:».
2) 8-րդ մասից հանել երրորդ նախադասությունը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մաս.
«8.1. Այն դեպքերում, երբ առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձը կամ նրա խնամքի տակ գտնվող անձը ոստիկանության իրավասու ծառայողին հայտնում է ապաստարանում տեղավորվելու իր ցանկության մասին, ոստիկանության իրավասու ծառայողը միջոցներ է ձեռնարկում նրանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ, չի հեռանում մինչեւ նրանց կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը եւ կազմում է անվտանգային արձանագրություն, որի մեջ նշվում են՝ բռնության կրկնման կամ շարունակման առկա ռիսկերը եւ դրանց նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները: Անվտանգային արձանագրության ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ» բառերով.
2) 7-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) սահմանում է ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ առավել տարածված ահազանգերով ու դեպքերով ոստիկանության ծառայողների ստանդարտ գործառնական ընթացակարգերը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ