Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2.2-րդ մասում «10-րդ,» բառից հետո լրացնել «11-րդ, 12-րդ,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «վերահսկումը» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերը, իսկ «տրամադրումով,» բառից հետո՝ «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերը.
2) 3-րդ մասում «նամակագրության,» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ