Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12858-15.04.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի՝ հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով մուտքի դեպքում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի՝ հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եւ օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթ:»:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ