Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով:
Հոդված 4. Օրենսգրքի 106-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մաս.
«4.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը:»:
2) 8-րդ մասում «քսան» բառը փոխարինել «14» թվով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում