Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) ապահովում է տնային կալանքի տակ գտնվող մեդադրյալների փոխադրումը.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալների փոխադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, իսկ փոխադրման դեպքերը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: