Հոդված 1. «Ազդարարման համակարգի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-97-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «կազմակերպությունների» բառը փոխարինել «պետական եւ հանրային նշանակության, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ՝ կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
2) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական եւ հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու մարմին.
3) ներքին ազդարարում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական եւ հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի կազմակերպություններում ազդարարելը.
4) արտաքին ազդարարում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարելը.
5)ազդարարում հանրությանը՝ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակման միջոցով ազդարարելը.
6) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները.
7) իրավասու մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում թվարկված մարմիններ կամ մարմինների ղեկավարի լիազորած անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են ընթացք տալ ազդարարմանը.
8) մասնավոր ոլորտի կազմակերպություն՝ կազմակերպություն, որի նախորդ տարվա աշխատողների միջին տարեկան թվաքանակը գերազանցել է 50-ը (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվարկվում է նախորդ օրացուցային տարվա յուրաքանչյուր ամբողջական ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա).
9) հանրային նշանակության կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված կազմակերպությունները, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում.
10) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի եւ ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգեւավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.
11) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.
12) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաեւ այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «կոռուպցիոն բնույթի» բառերից հետո լրացնել «, փողերի լվացման, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման» բառերով:
Հոդված 4. Օրենքի 2-րդ գլխի վերնագրից հանելը «ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ներքին, արտաքին եւ հանրությանն ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ, 4-րդ եւ 4.1-ին գլուխներով սահմանված կարգով:»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված մարմինները ստեղծում են ներքին ազդարարման ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը եւ ազդարարումների պատշաճ քննությունը:»,
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ներքին եւ արտաքին ազդարարման դեպքերի հաշվառման, ձեւակերպման օրինակելի ձեւը, ներքին եւ արտաքին ազդարարման ընթացակարգերը, ինչպես նաեւ ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
4) 3-րդ մասում «դեպքում հաղորդումների» բառերը փոխարինել «դեպքերի» բառով եւ «ձեւակերպման,» բառից հետո լրացնել «ներքին եւ արտաքին ազդարարման ընթացակարգերի,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ներքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից իր անմիջական ղեկավարի վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին ազդարարելով:
2. Ազդարարի անմիջական ղեկավարի վերադասը կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձը ազդարարումը ստանալուց հետո պարտավոր է այն անհապաղ փոխանցել իրավասու մարմնի ղեկավարին կամ նրա լիազորած անձին:»,
2) 3-րդ մասում՝
ա) 1-ին, 2-րդ կետերում «հաղորդման» բառը փոխարինել «ազդարարման» բառով,
բ) 2-րդ կետում «հարուցումը» բառից հետո լրացնել «վարույթի ընթացքում ողջամիտ պարբերականությամբ տեղեկացնելով դրա ընթացքի մասին» բառերով,
գ) 4-րդ եւ 5-րդ կետերում «հաղորդման» բառը փոխարինել «ստացված տեղեկությունների» բառերով,
3) 7-րդ եւ 8-րդ մասերում «հաղորդում» բառը փոխարինել «ազդարարում» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Արտաքին ազդարարումը եւ արտաքին ազդարարման վարույթը
1. Արտաքին ազդարարումը սկսվում է ազդարարի կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներ ներկայացնելու կամ անանուն եղանակով ազդարարելով:
2. Այն դեպքում, երբ արտաքին ազդարարումը ներկայացվել է այլ մարմնին կամ պաշտոնատար անձին, տվյալ մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է տեղեկացնել ազդարարումը ներկայացրած անձին արտաքին ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնելու անհրաժեշտության մասին եւ ապահովել համապատասխան ուղղորդումը:
3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ստացված ազդարարումը վերահասցեագրում է՝ ըստ իրավասության:
4. Հանցագործության հատկանիշներ պարունակող եւ միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված ազդարարումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե ազդարարմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի եւ պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ազդարարումը ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
6. Վարույթ իրականացնող մարմինը՝
1) ապահովում է ազդարարման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում ազդարարման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելիս հանցագործության առերեւույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաեւ վնասակար գործողությունների եւ դրանց հետեւանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի եւ ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր եւ դիմումներ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
8. Արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման եւ լուծման՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
9. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որն ընդունվելու պահից եռօրյա ժամկետում ծանուցվում է ազդարարին:
10. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
11. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով ազդարարումը ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
12. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազության:
13. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը եւ վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում «հաղորդմանն» բառը փոխարինել «ազդարարմանն» բառով:
Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 9.1-ին հոդվածում՝
1) վերնագրում «ազդարարման հաղորդումների» բառերը փոխարինել «ազդարարումների» բառով,
2) 1-ին մասում «հաղորդումների» բառը փոխարինել «ազդարարումների» բառով,
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վիճակագրության մեջ պետք է զետեղված լինեն ազդարարման վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ հետեւյալ տողերի՝ ներքին, արտաքին եւ հանրությանը ներկայացված:»:
Հոդված 12. Օրենքի 9.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «հաղորդումը» բառերը փոխարինել «ազդարարումը» բառերով,
2) 2-րդ եւ 9-րդ մասերում «հաղորդում» բառը փոխարինել «ազդարարում» բառով,
3) 4-րդ մասում «հաղորդումների» բառը փոխարինել «ազդարարումների» բառով,
4) 5-րդ մասում՝
ա) 1-ին եւ 2-րդ կետերում «հաղորդման» բառը փոխարինել «ազդարարման» բառով,
բ) 4-րդ եւ 5-րդ կետերում «հաղորդման» բառը փոխարինել «ստացված տեղեկությունների» բառերով:
Հոդված 13. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.Ազդարարը կարող է հատուկ պաշտպանություն ստանալու համար դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, որը պարտավոր է անհապաղ քննարկել դիմումը եւ անհրաժեշտության դեպքում դիմել Ոստիկանություն ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցներ կիրառելու համար:»:
Հոդված 14. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «հաղորդում» բառերը փոխարինել «ազդարարում» բառերով:
Հոդված 15. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր եւ նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է:»:
2) 2-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար նախատեսված ներքին ազդարարման վերաբերյալ կարգավորումները մինչեւ 2028 թվականի հունվարի 1-ը տարածվում են մասնավոր ոլորտի այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա աշխատողների միջին տարեկան թվաքանակը գերազանցել է 250-ը:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: