Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1331-21.04.2026-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «(այսուհետ` ԱՐՄՆԱԲ)» բառերը:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «ԱՐՄՆԱԲ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետ.

«7.1) վկայագրում՝ պետական գրանցում եւ համապատասխանության հայտարարագրի գրանցում իրականացնող իրավաբանական անձանց կարողությունների, համակարգերի եւ գործընթացների հավաստում.».

2) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17) չափման միջոցի տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողություն, որը տրված պայմաններում առաջին փուլում սահմանում է կապը մեծության արժեքների ու համապատասխան ցուցմունքների՝ վերաբերելի (համապատասխան) չափումների անորոշություններով, եւ չափանմուշներից ստացված չափման անորոշությունների միջեւ, իսկ երկրորդ փուլում այդ տեղեկությունն օգտագործվում է ցուցմունքից չափման արդյունք ստանալու կապը սահմանելու համար.».

3) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է ՀԳՄ-ի կառավարման համակարգի գնահատում իրականացնելու, գնահատման գործընթացը ղեկավարելու համար.».

4) 20-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետ.

«20.1) տեխնիկական գնահատող՝ հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված հավատարմագրման որոշակի բնագավառում հատուկ գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձ, որն Հավատարմագրման ազգային մարմնի կողմից նշանակվել է ինքնուրույն կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.».

5) 22-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«22) գնահատում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ստանդարտի (ստանդարտների), նորմատիվ իրավական ակտերի հիման վրա, ՀԳՄ-ի իրազեկությունը հավատարմագրման ոլորտում հավաստելու գործընթաց (ներառյալ՝ ՀԳՄ-ի գործունեությանը հետեւումը).».

6) 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության համապատասխանությունը սահմանված պահանջներին.».

7) 30-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

8) 30-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետ:

«31) համապատասխանության գնահատման սխեմա՝ կանոններ եւ ընթացակարգեր, որոնք նկարագրում են համապատասխանության գնահատման օբյեկտները, սահմանում են նշված պահանջները եւ տրամադրում են մեթոդաբանություն՝ համապատասխանության գնահատում իրականացնելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 5.2-րդ կետում «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների» բառերը.

2) 5.5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

3) 5.5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.6-5.8-րդ կետերով.

«5.6) հաստատում է նոր (ազգային, միջազգային, տարածաշրջանային, այլ պետության ստանդարտով կամ իրավական ակտով չսահմանված) համապատասխանության գնահատման սխեմայի (ընթացակարգի) (այսուհետ՝ ՀԳՍ) սեփականատեր հանդիսացող կամ կիրառող իրավաբանական անձի կողմից Հավատարմագրման ազգային մարմնին ներկայացրած ՀԳՍ-ի վերլուծության եւ գնահատման աշխատանքների համար վճարման չափը եւ կարգը.

5.7) սահմանում է պետական գրանցում իրականացնող մարմինների վկայագրման եւ վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը եւ տարեկան վճարի չափը.

5.8) սահմանում է համապատասխանության հայտարարագիր գրանցող մարմինների վկայագրման եւ վկայագրման ծառայությունների, գնահատումների վճարման կարգը եւ տարեկան վճարի չափը:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հավատարմագրման ազգային մարմինը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում եւ ունի իրավաբանական անձի կարգավիճակ:».

2) 4-րդ մասի՝

ա. 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1 կետով.

«2.1) հավատարմագրումն իրականացնում է հավատարմագրման էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation), իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով.».

բ. 12-րդ կետում «ստեղծում է» բառից հետո լրացնել «հանձնաժողովներ,» բառը.

գ. 13-րդ կետում «վկայագրի,» բառից հետո լրացնել «հավատարմագրման ոլորտների,» բառերը.

դ. 15-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների, տեխնիկական գնահատողների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների, իրավաբանական անձանց կողմից գրանցված համապատասխանության հայտարարագրերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանած այլ ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության (որոնք օրենքով թույլատրված են) տրամադրումը.».

ե. 21-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

զ. 21-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետ.

«22) ապահովում է իրեն հասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր բողոքի, հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան միջոցներ եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «ծրագրի» բառից հետո լրացնել «եւ հավատարմագրման գործունեության անկողմնակալության վրա ազդող ռիսկերի» բառերը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետ.

«4) հավատարմագրված ՀԳՄ-ներին համապատասխան ռեեստրներում ներառելու, չներառելու կամ ռեեստրից հանելու վերաբերյալ որոշումների ընդունումը:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «չորս տարի» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ Կարգով սահմանված դեպքերում»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետից հանել «ինչպես նաեւ» բառերը եւ «վերահավատարմագրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ՀԳՍ-ի վերլուծության եւ գնահատման» բառերը.

2) 3-րդ կետից հանել «հավատարմագրման գործընթացը եւ» բառերը:

Հոդված 11. Օրենքի՝

1) 15-րդ հոդվածի 1-ին մասի՝

ա) 2-րդ կետում «5.1-ին» բառից հետո լրացնել «եւ 5.6-րդ» բառերը եւ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.

բ) 6-րդ կետում «բողոքներն» բառից հետո լրացնել «ու հարցումներն» բառերն, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.» բառերը.

գ) 7-րդ կետում «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «ՀԳՄ-ի, իրավաբանական անձի, հիմնադիրների (մասնակիցների), համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող աշխատողների,» բառերը.

դ) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

ե) 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետ.

«9) ներառել տեղեկատվություն Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետով սահմանված համապատասխան ռեեստրներում:»:

2) 15-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մաս.

«2. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմում են միայն Հավատարմագրման ազգային մարմնին եւ ՀԳՄ-ի հայեցողությամբ նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրերի ստորագրող կողմ հանդիսացող պետությունների հավատարմագրման մարմիններին՝ հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային հավատարմագրման կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները:»:

Հոդված 12. Օրենքի 17.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «գնահատումների» բառից հետո լրացնել «, ուսումնասիրության» բառը.

2) 2-րդ մասի՝

ա. 1-ին կետում «դիմումը» բառից հետո լրացնել «՝ նշելով կասեցման պատճառները.» բառերը.

բ. 2-րդ կետում «չվերացնելը» բառից հետո լրացնել «կամ վերացնելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը».

3) 3-րդ մասի «Հավատարմագրման» բառից հետո լրացնել «լրիվ» բառը.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից` համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ուշ, քան հինգ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով ՀԳՄ-ի կողմից ներկայացված կասեցման հիմքերը վերացնելու միջոցառումների իրականացման ժամկետները: Կասեցումից հետո հավատարմագրումը ենթակա է վերականգնման՝ ուսումնասիրության, պարբերական կամ արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա՝ համապատասխանության գնահատման մարմնի (ՀԳՄ) կողմից ներկայացված դիմումի դեպքում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ եւ պետք է ուղեկցվի կասեցման հիմքերի վերացումը հավաստող համապատասխան ապացույցներով:»:

6) 6-րդ մասի՝

ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2) սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.».

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) կեղծ տեղեկատվություն տրամադրելու կամ Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.».

գ. 5-րդ կետից հանել «հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից» բառերը.

դ. 6-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

ե. 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետ.

«7) առանց համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու (բավարար հիմքերի բացակայություն) համապատասխան փաստաթուղթ տրամադրելու դեպքում:»:

7) 7-րդ մասի «Գնահատումների ժամանակ» բառերը փոխարինել «Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում» բառերով:

8) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ մասեր.

«8. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի իրազեկությունը գնահատելու գործընթացում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կասեցման, դադարեցման համար:

9. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից ՀԳՄ-ի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության կամ հիմնավոր կասկածի դեպքում արտահերթ գնահատման ընթացքում ՀԳՄ-ն չի կարող դիմել հավատարմագրման կրճատման, կասեցման, դադարեցման համար:

10. Սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերով սահմանված հիմքերով հավատարմագրման դադարեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում՝ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրը, մասնակիցը կամ ղեկավար պաշտոնատար անձը (այդ թվում՝ տնօրենը, ՀԳՄ-ի ղեկավարը, նրա տեղակալները կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող այլ անձ) չի կարող առնվազն վեց ամիս հավատարմագրման հայտ ներկայացնել իր կամ մեկ այլ իրավաբանական անձի անունից:»:

Հոդված 13.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը: